Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։
Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից անչափ կարևոր հանդիսացող հանդիպումը չափազանց հետաքրքիր ընթացք ունեցավ։ Խաղի հաշիվը բացվեց 35-րդ րոպեին։ «Գայլերի» պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 64-րդ րոպեին Ֆասիոն ևս մեկ գոլ խփեց՝ այս անգամ գնդակն ուղարկելով ճիշտ ուղղությամբ։ Հաշիվը հավասարվեց։
Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին տանտերերի 22-ամյա հարձակվող Մարկուս Թյուրամը գրացեց «Ռոմայի» դարպասը ու անչափ կարևոր երեք միավոր պարգևեց իր թիմին։
Խմբի մյուս խաղում «Բաշակշեհիրը» 3-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգերին»։ Այս արդյունքներից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է թուրքական ակումբը վաստակած 7 միավորով։ «Ռոման» ու «Բորուսիան» 5 միավոր են վաստակել։ «Վոլֆսբերգերը» ևս խաղի մեջ է։ Նրանք 4 միավոր ունեն։