Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի առաջին մասնակիցները:
«Մանչեսթեր Յունայթեդը», «Էսպանյոլը», «Սևիլյան», «Սելթիկը» և «Բազելը» ժամանակից շուտ դուրս են եկել 1/16 եզրափակիչ:
Հարկ է նշել, որ «Սևիլյան» 100 տոկոսանոց արդյունք ունի՝ 4 հաղթանակ 4 խաղում: «Մանչեսթեր Յունայթեդի», «Էսպանյոլի», «Սելթիկի» և «Բազելի» համար 10 միավորը բավարար է եղել հաջորդ փուլ դուրս գալու համար: