«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Անցած ամիս 32-ամյա անգլիացին Անգլիայի առաջնության 3 հանդիպումներում խփել է 4 գոլ:
Վարդին Պրեմիեր լիգայի պատմության մեջ դարձել է 12-րդ խաղացողը, որը 4 կամ ավելի անգամ հաղթել է այս մրցանակը։ Ամենաշատ անգամը այն նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն՝ 6 անգամ։
Լավագույն խաղացողը որոշվել է երկրպագուների, Պրեմիեր լիգայի ակումբների ավագների և փորձագետների համատեղ քվեարկությամբ: