Ինչպես հայտնել ենք, կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Նիստի արձանագրության 11-րդ կետով «Լոկոմոտիվին» գրանցվում է 0:3 հաշվով պարտություն Առաջին խմբի նախորդ տուրի` «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվն» այդ խաղում հաղթել էր 3:1 հաշվով:
Պատճառն այն է, որ թիմի կազմում չթույլատրված ֆուտբոլիստ է հանդես եկել` Օլեգ Լուցենկոն:
Հայտարարության մեջ նշված է.
11. 05/11/19թ. «Արարատ-Արմենիա-2»-«Լոկոմոտիվ» (ԱԽ126) խաղի մասին (Հանդիպմանը «Լոկոմոտիվ» թիմի կազմում մասնակցել է որակազրկված ֆուտբոլիստ Օլեգ Լուցենկոն) ՈՐՈՇԵՑԻՆ` 11. 05/11/19թ. «Արարատ-Արմենիա-2»-«Լոկոմոտիվ» (ԱԽ126) խաղին («Լոկոմոտիվ» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն` «Լոկոմոտիվ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, մրցակցին՝ տեխնիկական հաղթանակ 3։0 հաշվով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ հանված 3 միավորից հետո «Լոկոմոտիվը» նահանջում է 3-րդ հորիզոնական: