«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումը։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ բրազիլացի դարպասապահը չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը։
«Էդերսոնը ի վիճակի չէ խաղալ։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ նա դուրս կմնա շարքից։ Կիրակի նա չի կարող խաղալ»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Էդերսոնը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ատալանտայի» դեմ արտագնա խաղում (1-1):