<<Մանչեսթեր Սիթիի>> գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան <<Լիվերպուլի>> դեմ խաղից առաջ կարծիք է հայտնել, որ լավագույն ակումբն աշխարհում, այս պահին, <<Լիվերպուլն>> է։
Իսպանացին խոսել է նաև Յուրգեն Կլոպի դերակատարության մասին՝ նշելով, Կլոպը մեծ աշխատանք է տարել <<Բորուսիայում>>, և դժվար չէ գնահատել նրա դերն այժմյան <<Լիվերպուլում>>։
Հարցին, եթե <<Սիթին<< պարտվի առաջիկա խաղում, կավարտվի՞ չեմպիոնական պայքարը, Գվարդիոլան պատասխանել է․
<<Չեմ կարող ասել, շատ խաղեր կան առջևում, մենք ցանկանում ենք կռվել կիրակնօրյա և դրան հաջորդող բոլոր խաղերում>>,- ասել է մարզիչը։