Խառը մենամարտերի ռուս մարտիկ Զաբիտ Մագոմեդշարիպովը պատասխանել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ հնարավոր մենամարտի մասին հարցին:
«Այլևս նրան մարզիկ չեմ համարում: Նա արդեն մի քանի անգամ պարտվել է։ Արտառոց ոչինչ ցույց տչի տալիս, պարզապես դատարկաբանում է և վերջ: Կան շատ ավելի լուրջ մարտիկներ, որոնց հետ կարելի էր պայքարել», – Մագոմեդշարիպովի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։
Նոյեմբերի 9-ին Մագոմեդշարիպովը կմենամարտի Կելվին Քաթարի հետ UFC Fight Night 163 մրցաշարում, որը տեղի կունենա Մոսկվայում: