Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ալեքսեյ Միրանչուկը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Նապոլին»։ Միրանչուկի խաղին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում (1-2) հետևել են նաև թուրինյան ակումբի սկաուտները։
Ընթացիկ մրցաշրջանում Միրանչուկը «Լոկոմոտիվի» կազմում 15 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։