Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, 30-ամյա գաբոնցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի հունվարին 64 միլիոն եվրոյի դիմաց։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը 11 հանդիպման է մասնակցել ու 8 գոլի հեղինակ է դարձել։