Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»:
Հանդիպման 81-րդ րոպեին Մաուրիսիո Սարին փոխարինել է Ռոնալդուին` խաղադադաշտ մտցնելով Դիբալային:
Խաղից հետո Սարին մեկնաբանել է փոխարինումը.
«Վտանգն այն էր, որ Ռոնալդուն վնավածք չստանա, ինչը հետագայում կարող է խնդիրների հանգեցնել: Առաջին խաղակեսի վերջնամասում անհնգստացնելու տեղիք տվել էին, երկրորդ խաղակեսում էլ նրա դեմ կոպիտ էին գործում»,- մասնագետի խոսքն է մեջբերել Football Italia-ն: