Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մտադիր է կարիերան ավարտել «արքայական» ակումբի կազմում։ Այս մասին հաղորդում է Don Balon-ը։
33-ամյա իսպանացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը և դառնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Վերջնական խոսքը լինելու է Ֆլորենտինո Պերեսինը։
Հիշեցնենք, որ ամռանը չինական ակումբների կողմից հետաքրքրություն կար Ռամոսին ձեռքբերելու ուղղությամբ, սակայն իսպանացին մամուլի ասուլիս հրավիրեց և հաստատեց Մադրիդում մնալու իր ցանկության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը 3 գոլ է խփել «Ռեալի» կազմում, որոնցից մեկը՝ Լա լիգայում, երկուսը՝ Չեմպիոնների լիգայում։