ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատալանտա»- «Մանչեսթեր Սիթի» խաղում կողմերը հաղթողին չպարզեցին՝ 1:1:
7-րդ րոպեին Ռահիմ Ստեռլինգը բացեց հաշիվը: 43-րդ րոպեին Ժեզուսը կարող էր մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն չկարողացավ դիպուկ գտնվել 11 մետրից: Երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին իտալական թիմը պատասխանեց Պաշալիչի դիպուկ հարվածով: 81-րդ րոպեին Էդերսոնը հեռացվեց խաղադաշտից, սակայն Գասպերինիի տղաները չկարողացան օգտվել ստեղծված հնարավորությունից:
Խմբի մյուս խաղում Զագրեբի «Դինամոն» ու Դոնեցկի «Շախտյորը» հիասքանչ հանդիպում պարգևեցին ֆուտբոլասերներին: Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
4-րդ տուրից հետո C խմբում «Սիթին» ունի 10 միավոր, Զագրեբի «Դինամոն»՝ 5, «Շախտյորը»՝ 5, «Ատալանտան»՝ 1 միավոր:
Մյուս խաղերի արդյունքներին կարող եք ծանոթանալ ասյտեղ: