Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը: A խմբում կայացան «Ռեալ» — «Գալաթասարայ» և «Պարի Սեն Ժերմեն» — «Բրյուգե» հանդիպումները։
«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «արքայական» ակումբը ջախջախեց Ստամբուլից ժամանած հյուրերին։ Մեկնարկային 15 րոպեներին «Ռեալը» երեք գնդակ խփեց։ Նախ երկու գնդակ խփեց Ռոդրիգոն, այնուհետև 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը։ Մինչ ընդմիջման գնալը հաշիվը 4-0 դարձրեց Կարիմ Բենզեման։
Երկրորդ կեսում ֆրանսիացի հարձակվողը ձևակերպեց դուբլ՝ հանդիպման հաշիվը դարձնելով 5-0։ 90+2 րոպեին Ռոդրիգոն հեթ-տրիկ ձևակերպեց։ «Ռեալը» հաղթում է 6-0 հաշվով։
Զուգահեռաբար Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ՊՍԺ-ն ընդունել էր «Բրյուգեին»։ Հանդիպման միակ գնդակը 22-րդ րոպեին հեղինակեց Մաուրո Իկարդին։ Փարիզյան ակումբը ապահովում է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Այս արդյունքերից հետո A խմբում առաջատարը շարունակում է մնալ ՊՍԺ-ն վաստակած 12 միավորով։ «Ռեալը» ամրապնդվում է երկրորդ տեղում։ Զիդանի թիմը 7 միավոր ունի։ «Բրյուգեն» 2 միավոր ունի, «Գալաթասարայը»՝ 1։