Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում «Շախտյորը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Զագրեբի «Դինամոյի» հետ:
Հանդիպման ամենաթեժ հատվածը տեղի է ունեցել ավելացված ժամանակում։
Ուկրաինական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել 93-րդ րոպեին,սակայն Մորաեսը մեկ գնդակ է խփել եզրից փոխանցումից հետո: Իսկ ավելացված ժամանակի ավարտից 15 վայրկյան առաջ մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Դինամոյի» դարպասին, որի ֆուտբոլիստը խախտել էր կանոնները «Շախտյորի» դարպասապահ Պյատովի նկատմամբ։ Վերջինս եկել էր տուգանային հրապարակ իր թիմին փրկելու համար:
— Drafts 2.0 (@drafts_2) November 7, 2019