Իսպանացի Ռաֆայել Նադալը, որն անցած երկուշաբթի դարձավ աշխարհի առաջին ռակետը, հնարավորություն ունի մրցաշրջանն ավարտելու այդ կարգավիճակով:
ATP-ի վարկանիշային աղյուսակում առաջատարությունը պահպանելու համար Ռաֆայելին անհրաժեշտ է հասնել ATP ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ փուլ, որը նա նախկինում երբեք չի հաղթել:
Իրադարձությունների զարգացման բազմաթիվ տարբերակներ կան, սակայն վարկանիշային աղյուսակի առաջին տեղը պահպանելու երաշխավորված տարբերակն այն է, որ Նադալը դուրս գա հենց եզրափակիչ: Նադալի գլխավոր մրցակիցը սերբ Նովակ Ջոկովիչն է:
Հիշեցնենք՝ 33-ամյա իսպանացու մասնակցությունն Ամփոփիչ մրցաշարին շարունակում է հարցականի տակ մնալ: Նադալը որովայնի մկանների խնդիր ունի: Լոնդոնում կայանալիք մրցաշարի մասնակցության հարցը կորոշվի այս շաբաթվա վերջին: