Երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ։ «Արքայական» ակումբը հաղթեց 6-0 հաշվով։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոդրիգոն։ 18-ամյա բրազիլացու համար մեծագույն երեկո էր։ Նա դարձավ ամենաերիտասարդ բրազիլացին, ով երբևէ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում։ Ռոդրիգոն նաև երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկի հեղինակ է դառնում ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։
Հանդիպումից հետո Ռոդրիգոն, իր առաջին հեթ-տրիկի գնդակը ձեռքին, մտել է հանդերձարան։ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները ողջունել են փոքրիկ աստղին ու ստորագրել նրա գնդակի վրա։