Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծիք է հայտնել իր խաղընկեր Գարեթ Բեյլի շուրջ իրավիճակի մասին: Ընթացիկ ամռանը ակումբի ղեկավարությունը ցանկանում էր վաճառել ուելսցուն, բայց այդպես էլ չկարողացավ համաձայնության հասնել տրանսֆերային արժեքի վերաբերյալ:
«Չգիտեմ: Գարեթը պատրաստվում էր հեռանալ ամռանը: Այդ ամենից հետո, երբ թվում էր՝ երկու կողմերն արդեն շրջել են այդ էջը, դժվար է ձևացնել, թե ամեն ինչ լավ է: Ուշադրություն դարձնելով դրան՝ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Բեյլը մոտիվացված է: Նա մի քանի լավ խաղ անցկացրեց: Նրան ամենից շատ հունից հանում էին վնասվածքները, որոնք ստացել էր հավաքականում», — Կրոսի խոսքերն է մեջբերել Real Total-ը:
«Ռեալի» հետ Բեյլի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալի» 7 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: