«25/17» խմբի երաժիշտ Անդրեյ Պոզդնուխովը, որը հայտնի է «Бледный» մականունով, ում երգի ներքո օկտագոն է դուրս գալիս UFC-ի ռուսաստանցի մարտիկ Ալեքսանդր Վոլկովը, հայտարարել է, որ Խաբիբ Նուրմագոմեդովը ներկայացնում է ոչ թե ամբողջ Ռուսաստանը, այլ միայն հարազատ Դաղստանը:
Պոզդնուխովին հարցրել են, թե արդյոք նա երկրպագել է UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Նուրմագոմեդովին 2018 թվականի հոկտեմբերին Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտում:
«Ոչ, չեմ երկրպագել նրան։Ես Ռուսաստանի դրոշը երբեք նրա ձեռքում չեմ տեսել։ Նա հրաշալի մարտիկ է, լավագույններից մեկն աշխարհում, բայց ինձ թվում է, որ նա ներկայացնում է Դաղստանը, այլ ոչ թե Ռուսաստանը», — երաժշտի խոսքը մեջբերում է Sport24-ը։