«Արսենալը» ոչ ոքի խաղաց «Վիտորիա Գիմարայնշի» հետ Եվրոպայի լիգայի խաղում՝ 1:1: Ունաի Էմերին խաղից հետո մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինյոյի հնարավոր նշանակման մասին լուրերը:
Էմերին քննադատության է ենթարկվել վատ արդյունքների և թիմի հանդերձարանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար։ Լոնդոնցիներն արդեն վեց միավոր են զիջում ԱՊԼ-ի չորրորդ տեղին, իսկ ավագ Գրանիտ Ջական վիճել է երկրպագուների հետ և զրկվել թեւկապից: Այս իրավիճակի ֆոնին մամուլում լուրեր են շրջանառվում մասնագետի մոտալուտ պաշտոնանկության մասին, որի հնարավոր հետնորդներից մեկը հենց Մոուրինյոն է:
«Վիտորիայի» հետ խաղից հետո լրագրողն ուղղակիորեն հարցրեց այդ մասին մարզչին և կտրուկ պատասխան ստացավ.
«Ես եմ այստեղ մարզիչը: Այս մրցաշարում մեր նպատակն է առաջինը ավարտել խմբում։ Մնացած երկու հանդիպումներում մենք ամեն ինչ կանենք դա ապահովելու համար։ Այժմ մենք պատրաստվում ենք այլ մրցաշարի խաղերին։ Արդյունքը մի քիչ հիասթափեցնող. Մենք առաջինն ենք խմբում և ցանկանում ենք ամրապնդվել այդ դիրքում», – Էմերիի խոսքը մեջբերում է Goal-ը։