«Բարսելոնան» մինչև նոյեմբեր ամսվա ավարտը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։
Իսպանական AS պարբերականը, վկայակոչելով արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Կլաուդիո Բորգիին, տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը մտադիր է մինչև այս ամսվա ավարտը հեռացնել Էռնեստո Վալվերդեին և թիմ հրավիրել «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյին։
«Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում վաստակած 22 միավորով կիսում է առաջին տեղը Մադրիդի «Ռեալի» և «Ռեալ Սոսիեդադի» հետ։
Վերջին երկու խաղերում «Բարսելոնան» պարտվել է «Լևանտեին» ու ոչ-ոքի է խաղացել «Սլավիայի» հետ։