«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ հանդիպման արդյունքը:
«Այս խաղը չի կարելի դասել «Բարսելոնայի» լավագույն հանդիպումների թվին։ Մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում, և մենք պետք է արձագանքենք, պետք է պատասխանենք։ «Սլավիան» ամուր պաշտպանվում էր, մեզ դժվար էր կոտրել նրանց դիմադրությունը և գոլ խփել։
Մարդիկ տրիբունաներում սուլե՞լ են «Բարսելոնային»: Մարդիկ իրավունք ունեն թիմից պահանջել դրական արդյունք։ Իհարկե, վատ է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել, բայց մենք գործում էինք որպես թիմ, որպես մեկ ամբողջություն», — Վալվերդեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը վաստակել է 8 միավոր և Չեմպիոնների լիգայի F խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը: Պրահայի «Սլավիան» (2)՝ 4-րդ տեղում: