«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապաքինման մասին։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Սուլշերը հայտնել է, որ Պոգբան պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալու դեկտեմբերի սկզբին։ Ֆրանսիացի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 30-ին «Արսենալի» դեմ կայացած խաղում (1-1):
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 11 տուրերից հետո վաստակել է 13 միավոր և 10-րդ հորիզոնականում է։
Վաղը Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» «Օլդ Թրաֆորդում» ընդունելու են սերբական «Պարտիզանին»։