Կիբերսպորտն աշխարհում աճում է արագ տեմպերով: Ի՞նչ թվերի մասին է խոսքը և աճի որքա՞ն դինամիկա է սպասվում առաջիկա տարիներին:
Եթե դուք փնտրում են միջոց, որպեսզի չափեք կիբերսպորտի աճման տեմպերը, պարզապես նայեք FaZe Clan-ին: Սա վաղուց արդեն ոչ թե պարզապես մի թիմ է, այլ լիարժեք ընկերություն, որը մասնագիտացած է տեսախաղերի և ավելի լայն ժամանցի արդյունաբերության վրա: Նրանք արդեն 19 միլիոն բաժանորդ են հավաքել YouTube-ում, Twitter-ում և Instagram-ում: Ավելի շատ, քան «Դալլաս Կովբոյսի» ֆուտբոլիստները (7,2 միլիոն) և «Նյու Յորք Յանկիզի» բեյսբոլիստները (6 միլիոն) միասին վերցրած:
Անցյալ ամիս FaZe Clan-ն առաջին անգամ գործարկել է կիբերսպորտի արտոնություն մոդելը: Atlanta Esports Ventures ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ընկերությունը լիցենզավորել է Call of Duty-Atlanta FaZe նոր թիմը։ Այդ կոլեկտիվը 2020 թվականից կսկսի հանդես գալ Call of Duty ֆրանշիզային լիգայում, այսինքն՝ կիբերսպորտի կազմակերպությունների համար ստեղված փակ մրցաշարում: FaZe Clan-ը նաև մի շարք հովանավորչական պայմանագրեր է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nissan-ը և Gfuel-ը:
Atlanta FaZe նախագիծը FaZe Clan-ի իննամյա պատմության մեջ առաջին ֆրանշիզան է, որը պայմանագիր է կնքել վեց տարբեր խաղերի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ: Նշված բոլոր հաջողությունները թույլ են տալիս գնահատել բրենդի արժեքը՝ 240 մլն դոլար: FaZe Clan-ը չորրորդ տեղն է զբաղեցնում Forbes-ի վարկածով ամենաթանկ կիբերսպորտի ընկերությունների երկրորդ ամենամյա վարկանիշում:
«Ես այդ ցուցակից ոչ մեկի հետ չէի փոխանակվի բիզնեսով», — Forbes-ին հայտարարել է FaZe Clan-ի համասեփականատեր և գլխավոր տնօրեն Լի Տրինկը:
Նա հպարտության առիթներ ունի։ Newzoo-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ կիբերպորտի մրցումներն ընդգրկել են 454 մլն հանդիսատեսի գլոբալ լսարան և սպասվում է, որ ևս 190 մլն-ը կմիանա առաջիկա երեք տարում: Nielsen-ի փորձագետները պարզել են, որ միջին վիճակագրական երկրպագուն տղամարդ է, որը տարեկան վաստակում է շուրջ 70 հազար դոլար և նախընտրում է սթրիմինգային հարթակները, ինչպիսիք են Twitch-ը, YouTube-ը և Mixer-ը: Հովանավորչական և գովազդային պայմանագրերի, ինչպես նաեւ հեռարձակման պայմանագրերի միագումար արժեքը, Newzoo-ի կանխատեսմամբ, 2019 թվականին կհասնի 897 մլն դոլարի, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2017 թվականի ցուցանիշից:
Ընդհանուր առմամբ, նույն կանխատեսման համաձայն, 2019-ին կիբերսպորտի գլոբալ ինդուստրիայի եկամուտը կհասնի 1,1 մլրդ դոլարի, ինչը 27 տոկոսով ավելի է, քան 2018-ին: Եկամուտների 40 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային:
Forbes-ի վարկանիշում ընդգրկվել են ավելի քան 100 մլն դոլար գնահատվող ընկերություններ, որը կազմել են հենց ընկերությունների թոփ-մենեջերները, ինդուստրիայի վերլուծաբանները և ներդրողները: 2018 թվականին վարկանիշում ընդգրկված երեք թիմեր դուրս են մնացել ցուցակից, այդ թվում ՝ Infinite Esports-ը, որը ձեռք է բերել Immortals Gaming Club-ը և Echo Fox-ը, որը լուծարվել է սկանդալից հետո:
12|OverActive Media / 120 մլն $
Եկամուտ՝ 5 մլն $
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ (գեյմերների համար փակ լիգաներ, որտեղ մասնակցում են միայն սեփական տեղը գնած թիմերը) LEC-Splyce, Overwatch-Toronto Defiant, Call of Duty-Toronto Ultra
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր(բոլորին հասանելի լիգաներ, որտեղ մասնակցել կարող է յուրաքանչյուր թիմ)՝ Fortnite, Smite, StarCraft II
12|Misfits Gaming / 120մլն $
Եկամուտ՝ 8 մլն $
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LEC — Misfits Gaming, Overwatch — Florida Mayhem, Call of Duty — Florida Mountaineers
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Fortnite, Marvel vs. Capcom, Clash Royale
11| NRG Esports / 150մլն $
Եկամուտ՝ $20 մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Overwatch League — San Francisco Shock, Call of Duty — Chicago Huntsmen
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Fortnite, Rocket League, Clash Royale, Smash, Apex, Gears of War, Dragon Ball Fighterz
10| 100 Thieves / 160մլն $
Եկամուտ՝ $10 մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ League of Legends Championship Series (LCS) — 100 Thieves
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Counter Strike, Fortnite
9| G2 Esports / 165մլն $
Եկամուտ՝ $22մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ League of Legends European Championship (LEC) — G2
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ CS:GO, R6, RL, PUBG, Apex, Fortnite, Hearthstone, Sim Racing
8|Envy Gaming / 170մլն $
Եկամուտ՝ $8մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Overwatch — Dallas Fuel, Call of Duty — Dallas Empire
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Overwatch Contenders, CS:GO, Fortnite, PUBG, Paladins, Super Smash Bros
7| Fnatic / 175մլն $
Եկամուտ՝ $16մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LEC — Fnatic
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ CS:Go, Dota 2, Fortnite, Rainbow Six, Apex, Clash Royale, Rules of Survival, Street Fighter V
6|Gen.G / 185մլն $
Եկամուտ՝ $9մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LCK — Gen.G, Overwatch — Seoul Dynasty, NBA 2KL — Shanghai
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Overwatch Contenders, Fortnite (Team Bumble), PUBG, Apex Legends, Clash Royale
5|Immortals Gaming Club / 210մլն $
Եկամուտ՝ $11մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LCS — Immortals, Overwatch League — Los Angeles Valiant, Call of Duty — OpTic Gaming Los Angeles
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ Clash Royale (Immortals), CS:GO (MIBR), Rainbow Six (MIBR)
4|FaZe Clan / 240մլն $
Եկամուտ՝ $35մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ չկա
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ CS:GO, PUBG, Call of Duty, Fortnite, Rainbow 6 Siege, FIFA
3|Team Liquid / 320մլն $
Եկամուտ՝ $24մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LCS — Team Liquid
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ CS:GO, Dota 2, StarCraft2, Fortnite, Rainbow Six Siege, Clash Royale, PUBG, Apex
1|Team SoloMid / 400մլն $
Եկամուտ՝ $35մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LCS — Team Solomid
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ League of Legends Academy, PUBG, Fortnite, Hearthstone, Smash, Overwatch, Rocket League, Apex Legends, Magic: The Gathering, Rainbow Six Siege, Teamfight Tactics
1|Cloud9 / 400մլն $
Եկամուտ՝ $29մլն
Ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ LCS — Cloud9, Overwatch — London Spitfire
Ոչ ֆրանշիզային լիգաներ/թիմեր՝ CS:Go, Fortnite, Hearthstone, PUBG, Rainbow 6, Rocket League, Super Smash Bros, Teamfight Tactics, WoW