«Բավարիան» շարունակում է թիմի համար նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:
Ինչպես հաղորդում է Bild-ը՝ «Հոֆենհայմի» և «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիճ Ռալֆ Ռանգնիկը, որն այժմ Red Bull-ի սպորտային բաժնի աշխատակից է, հրաժարվել է մյունխենցիների հետ բանակցություններից:
Այժմ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արսեն Վենգերն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վենգերին դիտարկում են որպես ժամանակավոր թեկնածուի, որին կարող են հրավիրել մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված պայմանագրով: