Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին նշանակել է ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակ, հաղորդում է El Desmarque-ը:
Դորտմունդի «Բորուսիայից» «Էմիրեյթս» տեղափոխվելուց հետո Գաբոնի հավաքականի խաղացողը անհավանական արդյունքներ է ցույց տալիս՝ նախորդ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը» կիսելով «Լիվերպուլի» հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ:
Օբամեյանգը համաձայնություն ունի «Արսենալի» ղեկավարության հետ, համաձայն որի, ակումբից հեռանալու ցանկության դեպքում անգլիական ակումբը պետք է քննարկի պոտենցիալ գնորդների տարբերակները: Այս պահին շոշափվում է Մադրիդի «Ռեալի» անունը, որը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի համար 80 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է Անգլիայի առաջնության 11 հանդիպման և խփել է 8 գնդակ: