Ունաի Էմերին զրկել է Գրանիտ Ջակային <<Արսենալի>>՝ ավագի թևկապից:
Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրից առաջ իսպանացի մասնագետը որոշում է կայացրել Ջակային զրկել ավագի պարտականություններից:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի <<Քրիսթալ Փելասի>> դեմ խաղում փոխարինվելիս Ջական ոչ մարզական պահվածքով է աչքի ընկել: Ավեի ուշ ֆուտբոլիստը ներողություն էր խնդրել իր պահվածքի համար: