Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրից հետո E խմբում առաջատարը փոխվեց:
Անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց բելգիական Գենկին: Առաջին խաղակեսում Վեյնալդումի գոլին պատասխանեց Սամատան: Երկրորդ կեսի սկզբում հաղթական գոլը խփեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:
«Նապոլին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել համառ «Զալցբուրգի» դիմադրությունը: Ավելին, իտալական թիմը պարտվելիս կարողացավ հավասարեցնել հաշիվը: Հալանդի խփած գոլին Անչելոտիի թիմից պատասխանեց Լոզանոն:
4 տուրից հետո «Լիվերպուլն» ունի 9 միավոր, «Նապոլին»՝ 8, «Զալցբուգը»՝ 4, իսկ «Գենկն» ունի 1 միավոր: