Աբրահամ Խաշմանյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնի է դարձել Tert.am-ին:
Խաշմանյանը 2019/20 մրցաշրջանը մեկնարկեց «Ալաշկերտի» ղեկին, սակայն սեպտեմբերի 4-ին հեռացավ ակումբից և մինչ այժմ առանց աշխատանքի է:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում է նաև այս պաշտոնում հայազգի ռուս մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությունը:
Հայաստանի Ազգային հավաքականն առանց գլխավոր մարզչի է մնացել այն բանից հետո, երբ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց: