Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը։ «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» ընդունել էր «Սլավիային»։
Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով՝ 0-0։ Հանդիպման գլխավոր հերոսը Պրահայից ժամանած հյուրերի դարպասապահ Օդրժեյ Կոլարժը։ «Սլավիայի» դարպասապահը մի քանի ֆանտաստիկ սեյվեր կատարեց ու փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցնում է 8-ի ու շարունակում է մնալ խմբի առաջատարի դիրքում։ «Սլավիան» երկրորդ միավորն է վաստակում։