Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հրապարակել է լատինամերիկյան շրջագայության ժամանակացույցը, որը կկայանա նոյեմբերի վերջին: Աշխարհի նախկին առաջին ռակետը 5 ցուցադրական խաղ կանցկացնի Լատինական Ամերիկայում: Առայժմ հայտնի է ընդամենը 2 մրցակից՝ գերմանացի Ալեքսանդր Զվերևը և արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն:
Նոյեմբերի 19 — Սանտյագո (Չիլի), մրցակիցը՝ Ալեքսանդր Զվերև
Նոյեմբերի 20 — Բուենոս-Այրես (Արգենտինա), մրցակիցը՝ Խուան-Մարտին դել Պոտրո
Նոյեմբերի 22 — Բոգոտա (Կոլումբիա)
Նոյեմբերի 23 — Մեխիկո (Մեքսիկա), մրցակիցը՝ Ալեքսանդր Զվերև
Նոյեմբերի 24 — Կիտո (Էկվադոր)
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆեդերերի պլանների վրա կարող է ազդել Չիլիում անհանգիստ մթնոլորտը, որտեղ զանգվածային բողոքի ցույցեր են կայանում: Բայց կազմակերպիչներն արդեն հաստատել են, որ Ֆեդերերը կանցկացնի ցուցադրական խաղը երկրի մայրաքաղաքում: