«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարծիք է հայտնել այն մասին, որ թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում:
«Յուրաքանչյուրը պետք է վաստակի իր տեղը մեկնարկային կազմում: Դեմբելեն էլ բացառություն չէ:
Երբ Ուսմանը դուրս է գալիս խաղադաշտ, կարող է մնալ մեկնարկային կազմում, եթե լավ խաղա: Նույնը կատարվում է Ֆատիի, Սուարեսի, Գրիզմանի կամ Պիկեի հետ:
Երբ շանս ես ստանում, պետք է ջանաս պահել տեղը մեկնարկային կազմում», — Վալվերդեի խոսքերն է մեջբերել Goal-ը: