UFC-ի նախագահ Դեն Ուայթն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սուլոցներին, որն անցած հանգստյան օրերին այցելել էր Նյու Յորքի կազմակերպության մրցաշար:
«Նախագահն ասել է, որ մասնակցելու է UFC 244-ին։ Դա անսպասելի էր։ Ես առաջարկեցի, որ նա ներկա գտնվի Լաս Վեգասի UFC 245 մրցաշարին, սակայն նա ասաց, որ կկարողանա միայն Նյու Յորքում ներկա լինել:
Սուլոցնե՞ր Թրամփի հասցեին: Դա Ամերիկան է, այստեղ կարելի է ամեն ինչ էլ անել։ Ամերիկացին իրավունք ունի ընտրել ցանկացած կողմ, որն իր սրտով է։ Ինչևէ, Թրամփի այցը մեծ պատիվ էր մեզ համար», — Ուայթի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի մարտիկ Խորխե Մասվիդալը Թրամփի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել, սակայն նախագահը շնորհավորել էր մարտիկին հաղթանակի կապակցությամբ՝ վիրավորվելու փոխարեն: