Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ինտերի» հետ հանդիպումը: Գերմանական ակումբի գլխավոր մարզիչը խաղից առաջ Ռոյսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չի բացահայտել:
«Չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա հետ», — Լյուսեն Ֆավրի խոսքերն է մեջբերել Spox-ը:
Ընդ որում, Ռոյսը բաց է թողել թիմի նախախաղային մարզումը, առնվազն՝ ԶԼՄ-ների համար բաց 15 րոպեները: Նա բացակայում է նաև «Բորուսիայի» հրապարակած լուսանկարներում: