Մադրիդի «Ռեալի», «Լիվերպուլի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել ռուսական ակումբներից մեկը:
«Պատրաստ եմ շարունակել իմ մարզչական կարիերան։ Իհարկե, հաճույքով կքննարկեմ այն թիմի առաջարկը, որն իր առջև բարձր նպատակներ է դնում։
Առաջարկներ Ռուսաստանի՞ց: Այո, ինձ հետաքրքիր կլիներ աշխատել արտասահմանում», — Մորի ենտեսի խոսքը մեջբերում է «Известия»-ն:
Մորյետեսի մարզչական կարիերայի վերջին ակումբը «Ֆուենլաբրադան» էր (2015/16 մրցաշրջան), որն այն ժամանակ հանդես էր գալիս Սեգունդայում՝ Իսպանիայի երրորդ դիվիզիոնում: Մասնագետը պաշտոնանկ էր արվել թիմի անբավարար արդյունքների համար։