Թուրքական Չորում քաղաքում ավարտված Մ-16 տարեկանների Օլիմպիադայի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Բելառուսի հասակակիցներին:
Արմեն Բարսեղյանն ու Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Ալբերտ Գևորգյանն ու Տիգրան Սարգսյանը պարտություններ են կրել: Հայաստանը մրցաշարն ավարտել է անսովոր՝ 12-րդ հորիզոնականում։
Հաղթողի կոչումը նվաճել է Ադրբեջանի ընտրանին։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ուզբեկստանի և Բելառուսի հավաքականները։