Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը թերահավատորեն է գնահատել Էդեն Ազարի՝ «Արքայական ակումբում» նույնպիսի հաջողության հասնելու շանսերը, ինչպիսին ունեցել է Կրիշտիանու Ռոնդալդուն:
«Այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսին Ռոնալդուն է, անհնար է փոխարինելը: Ազարը հրաշալի ֆուտբոլիստ է, շատ բանի է ունակ, բայց նա Ռոնալդուն չէ, որը գոլ է խփում գրեթե ամեն խաղում:
Ո՞ւմ կվերցնեի իմ թիմ, Մեսսիի՞ն, թե՞ Ռոնալդուին: Ես պատասխան հարցը կտամ. ո՞ւմ եք ավելի շատ սիրում, հայրիկի՞ն, թե՞ մայրիկին: Հասկանում եք, որ ինձ ծանր ընտրության առաջ եք կանգնեցնում: Դրա համար էլ ես կվերցնեի Ժոաու Ֆելիշին, որը 19 տարեկան է և դեռ երկար կխաղա ամենաբարձր մակարդակով», — Մորյենտեսի խոսքերն է մեջբերել «Известия»-ն: