«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք խաղի սպասելիքներից:
«Մենք լավ անցկացրինք «Բորուսիայի» հետ տնային խաղը և արժանիորեն հաղթեցինք: Այո, այսօր դժվար է լինելու: Վերջ ի վերջո, «Բորուսիան» փորձառու թիմ է, որը կանոնավոր խաղում է Չեմպիոնների լիգայում: Պետք է չկորցնել զգոնությունը և ոչ մի վայրկյան:
Նա, ով մեզնից պաշտպանողական խաղ է սպասում, մոլորության մեջ է: Մենք մեր դարպասի մոտ կփակվենք միայն այն դեպքում, եթե «Բորուսիան» ստիպի մեզ անել դա: Մեր խաղային մոդելը չի փոխվում՝ կախված այն բանից՝ տանն ենք խաղում, թե դրսում: Մեր ուժեղ կողմերը գիտենք, իսկ թերությունների վրա շատ և քրտնաջան աշխատում ենք», — Կոնտեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: