ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին խոսել է վարձակալության պայմանագրի ավարտից հետո փարիզյան ակումբում մնալու ցանկության մասին:
«Ես պետք է ցույց տամ ինձ խաղադաշտում ու շարունակեմ անել դա հաջորդ ամիսներին: Մրցաշրջանի ավարտից հետո կտեսնենք՝ կմնամ արդյոք: Ուզում եմ լավ բաներ անել, հենց դրա համար էլ եկել եմ այստեղ: Ես խաղում եմ աշխարհի լավագույն թիմերից մեկում: Սա մեծ քայլ է իմ կարիերայում: Կանեմ ամեն բան, որ մնամ ՊՍԺ-ում», — Իկարդիի խոսքերն է մեջբերել RMC Sport-ը:
Իկարդին 2019-ի սեպտեմբերին «Ինտերից» վարձավճարով տեղափոխվեց ՊՍԺ: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է Լիգա 1-ի 5 խաղի, որոնցում աչքի է ընկել 4 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ: