«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սլավիայի» դեմ խաղում։
30-ամյա իսպանացին կատալոնական ակումբի մեկնարկային կազմում է եղել, սակայն ընդմիջմանը փոխարինվել է։ Նրա փոխարեն հանդիպումը շարունակել է Սերժի Ռոբերտոն։
Sport.es-ի տեղեկություններով Ալբան ձախ ազդրի հետին մկանն է վնասել։