Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի մտերիմ շրջապատում մեկնաբանել են տեղեկություններն այն մասին, թե ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ դառնալով Ռահիմ Ստերլինգի գործարքի մի մասը:
«Ինչ վերաբերում է Բեյլի, Ստերլինգի և 80 միլիոն եվրոյի մասին այդ պատմությանը՝ դա կատարյալ անմտություն է», — Բեյլին մոտ կանգնած աղբյուրի խոսքերն է մեջբերել talkSPORT-ը:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ իսպանական գրանդը պատրաստ է Ստերլինգի համար «Ման. Սիթիին» վճարել 80 միլիոն եվրո և գործարքում ներառել Գարեթ Բեյլին:
Տարբեր լրատվականներ հաղորդում են նաև, որ ուելսցին այլևս չի խաղալու «Արքայական ակումբի» մարզաշապիկով, և արդեն այս ձմռանը կարող է տեղափոխվել չինական Սուպերլիգա:
Այս մրցաշրջանում 30-ամյա Բեյլը մասնակցել է Պրիմերայի 6 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: