Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, չնայած վնասվածքին, հրավեր է ստացել Ուելսի հավաքականից՝ մասնակցելու Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին: Այս մասին հաղորդում է Ուելսի հավաքականի «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ուելսցին չի հասցնի ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» դեմ խաղը:
Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով հավաքականի կազմում խաղադադաշտ դուրս չեկավ Ուկրաինայի հավաքականի հետ հոկտեմբերի 13-ին կայացած խաղում:
Ռայան Գիգզի թիմը ընտրական փուլում նոյեմբերի 16-ին և 19-ին կխաղա համապատասխանաբար Ադրբեջանի և Հունգարիայի հավաքականների հետ:
❗️CYHOEDDIAD CARFAN | SQUAD ANNOUNCEMENT❗️
— Wales 🏴 (@Cymru) November 5, 2019
Here’s your Cymru squad for our final @UEFAEURO qualifying matches against Azerbaijan and Hungary later this month 🏴
🎟👉 https://t.co/z7wY8kuZ7M #TogetherStronger pic.twitter.com/F4EsaFYY2w