«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն առողջական խնդիրներ ունի:
Ըստ AS պարբերականի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրամկանի խնդիրներ կան: Ակումբը փորձում է թաքցնել այդ տեղեկությունը, ինչպես ավելի վաղ արել էր Լիոնել Մեսսիի դեպքում, որն ի վերջո երկար ժամանակ բաց թողեց:
Դեմբելեն վնասվածքն ստացել է «Սլավիայի» հետ ՉԼ խմբային փուլի շրջանակում Պրահայում կայացած խաղի ժամանակ: Հավանական է, որ նա բաց կթողնի չեխական ակումբի հետ «Կամպ Նոուում» կայանալիք հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 5-ին: