«Քարդիֆ Սիթին» դեռևս չի վճարել «Նանատին» թիմի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար, որը զահվեց այս տարվա հունվարին՝ Ֆրանսիայից Ուելս թռչելիս:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ ՖԻՖԱ-ում դժգոհ են այն բանից, որ ուելսյան ակումբը ձգձգում է փոխհատուցումը: Կազմակերպության ներկայացուցիչները «Քարդիֆին» սպառնացել են նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու երկարատև արգելքով, ինչը կարող է կազմել 3 տրանսֆերային պատուհան:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն երկարատև պարզաբանումների արդյունքում «Քարդիֆին» պարտադրել էր 6 միլիոն եվրո վճարել «Նանտին»: Ակումբը հետագայում հայտարարեց որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում բողոքարկելու մտադրության մասին: Ընդ որում, ի սկզբանե տրանսֆերի արժեքը պետք է կազմեր 17 միլիոն եվրո: