«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը օգնության կարիք ունի ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղից հետո (1-1):
Հանդիպման 79-րդ րոպեին, երբ հաշիվը 1-0 էր՝ հօգուտ «խցանների», կորեացին սահանկում կատարեց եզրային գծի մոտ: Նրա գործողության արդյունքում տանտերերի կիսապաշտպան Անդրե Գոմեշը ծանր վնասվածք ստացավ՝ աջ ոտքի ոսկորների կոտրվածք: Հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը կարմիր քարտ ցույց տվեց Սոնին: Անձամբ հարձակվողը սարսափի մեջ էր տեսածից, ու խաղադաշտը լքեց արտասվելով:
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ «Տոտենհեմում» անհանգստացած են Սոնի վիճակով այդ միջադեպից հետո: Չնայած այն բանին, որ ակումբում հաստիքային հոգեբան կա՝ «խցանները» ֆուտբոլիստին լրացուցիչ բժիշկ կտրամադրեն: