Ֆորմուլա 1-ի աշխարհի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն անդրադարձել է լեգենդար Միխայել Շումախերի արդյունքին հասնելու հավանականությանը: Հիշեցնենք, որ գերմանացին աշխարհի 7-ակի չեմպիոն է:
«Ես երբեք իմ առաջ նպատակ չեմ դրել գերազանցել Շումախերի ռեկորդը: Ամեն դեպքում, իհարկե մտածել եմ, որ ինչ-որ կերպ Միխայելի կողքին անունը գրելը մեծ նվաճում կլինի: Այժմ նրա ռեկորդն այնքան մոտ է ինձ…:
Ամեն ինչ մի կողմ, ես չեմ մտածում այդ մասին, պարզապես ցանկանում եմ շարունակել հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում եմ:
Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի վաղը… հարկավոր է վայելել այսօրը: Միշտ այդպես է. այսօր բարձունքում ես, վաղը՝ ոչ»,- բրիտանացու խոսքն է մեջբերել Crash.net-ը: