«Բրեշիայի» նոր գլխավոր մարզիչը կլինի Ֆաբիո Գրոսոն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
41-ամյա մասնագետը ակումբի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր կստորագրի:
Ավելի վաղ Գրոսոն գլխավորել է «Յուվենտուսի» մինչև 19 տարեկանների թիմը, ինչպես նաև «Բարին» և «Վերոնան»:
«Վերոնայից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Կորինին պաշտոնանկ է արվել: