«Սելտայի» գլխավոր մարզիչ Ֆրան Էսկրիբան պաշտոնանկ է արվել:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ մասնագետի հետ հեռացել են մարզչական շտաբի մյուս անդամները:
Էսկրիբան Վիգոյի թիմի մարզչական ղեկին էր ընթացիկ առաջնության մեկնարկից:
Լա լիգայի 12 տուրերից հետո «Սելտան» 9 միավորով 18-րդ հորիզոնականում է: