Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզչի թափուր հաստիքի համար դիտարկում է հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ էրիկ Տեն Հագի թեկնածությունը:
Սակայն հաղորդվում է, որ մարզիչը չի պատրաստվում լքել «Այաքսը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտր: Պայմանագիրն էլ նախատեսված է մինչև 2022թ.:
Հիշեցնենք, որ Նիկո Կովաչը թողել է «Բավարիայում» մարզչական պարտականությունները շաբաթ օրը «Այնթրախտից» 1-5 հաշվով կրած պարտությունից հետ: