Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին «Վերոնայի» դեմ խաղից հետո մեկնաբանել է տանտերերի երկրպագուների ռասիստական պահվածքը:
ֆուտբոլիստը ի սրտե շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ծանր պահին աջակցել են իրեն:
ֆուտբոլիստը նաև սոցցանցերում պատասխանել է մեկնաբանությունների.
«Ամո՛թ Ձեզ, ֆանատական տրիբունայում նստած «մարդիկ», ովքեր նմանակում էին կապիկների: ԱՄՈ՛Թ: Ամոթ նրա համար, որ դուք դա արել եք Ձեր կանանց, երեխաների, ծնողների ու ընկերների ներկայությամբ»,- գրել է իտալացի հարձակվողը: