Vbet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի ՝ նոյեմբերի 1-ին կայացած խաղում «Գանձասար-Կապանը» Երևանում ընդունել է «Շիրակին» ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարել՝ դուրս քալով քառորդ եզրափակիչ:
Գյումրիի թիմի կազմում հաշիվը 10-րդ րոպեին բացել է Սոլոմոն Իմե Ուդոն, այնուհետև կապանցիները Աննան Մենսահի և Գեղամ Հարությունյանի գոլերի շնորհիվ կարողացել են ապահովել հաղթանակն արդեն առաջին կեսում:
«Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի և վտանգավոր դրվագների տեսանյութը.